Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Նազիկ Նազարյանի հայտը` որոշում եմ.
1.Նազիկ Նազարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 9-րդ փողոց 44 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04866 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0144-0022, վկայական N 28102024-07-0116) պարսպի կառուցման ու մինչև 50% ավարտվածության աստիճան ունեցող բնակելի տան նկուղը 2 (երկու) հարկանի նկուղային հարկով բնակելի տան վերակառուցման և 2.3 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինության քանդման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 15 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Նազիկ Նազարյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: