Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 01-ի թիվ 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2․Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
4.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:
5.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6.Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող 0․0058 հեկտար մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
7.Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող 0․02387 հեկտար մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
8.Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող 0․03835 հեկտար մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 33-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
10․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |