Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության` ավագանին որոշում է․
1.Թույլատրել Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի ջրամատակարարման ճնշումային ջրատարի և կառավարման հանգույցի վերակառուցման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ «Մեդիսոն Էյբլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնման համար Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնումն իրականացվելու է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությունը, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «զ» պարբերությունները։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: