Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, Ավետիք Գառնիկի Ասոյանի ու Թեհմինե Յաշայի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Փոփոխել Ավետիք Գառնիկի Ասոյանին և Թեհմինե Յաշայի Ավետիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 26/87 հասցեում (կադաստրային ծածկագրեր 07-003-0037-0126 և 07-003-0037-0124) գտնվող սխալմամբ կադաստրային քարտեզում բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման 0.00361 հեկտար մակերեսով և բնակելի կառուցապատման 0.01139 հեկտար մակերեսով արտացոլված հողամասերի գործառնական նշանակությունը՝ դարձնելով հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: