Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 28-ի հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 15 նիստի հետևյալ օրակարգը՝
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 29-ի N 03-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2025 թվականի տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2025 թվականի դրույքաչափերը, հաշվարկման մեթոդները և արտոնությունները սահմանելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 66 բնակարանը Արմինե Վորոնցովի Դավթյանին անհատույց օտարելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |