Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշմամբ սահմանված Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու Ռոմիկ Արսենի Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «Ռոմիկ Կարապետյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջը՝ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19/48 հասցեում գտնվող զվարճանքի և զարգացման կենտրոնի գործունեության համար առանձնացված շենքի ճակատային մասում փակցնել 1 մ x 1 մ չափի մեկ պաստառ (Թույլտվություն թիվ ԱԳ-17 կցվում է):
2.«Ռոմիկ Կարապետյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջը՝
1)կնքել գովազդի տեղադրման պայմանագիր Բյուրեղավան համայնքի հետ.
2)Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին վճարել ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք` արտաքին այլ գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «Ռոմիկ Կարապետյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: