Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի երրորդ նստաշրջանի հերթական թիվ 16 նիստի հետևյալ օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2024 թվականի տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2024 թվականի դրույքաչափերը, հաշվարկման մեթոդները և արտոնությունները սահմանելու մասին:
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
4․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2024 թվականի վարձատրության չափը որոշելու մասին:
5․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների 2024 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
7․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
8․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին:
9․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
10․«Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին:
11․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին։
12.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |