Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2022 թվականի հունիսի 9-ի N 835-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 13-ի N 18 դրական եզրակացությունը՝ ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 07-051-0315-0003 կադաստրային ծածկագրով 0.16 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել հատուկ պահպանվող տարածքների հողերի, գործառնական նշանակությունը՝ պատմական և մշակութային հողերի:
2. Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 1)սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները. 2)սույն որոշման 1-ին կետում նշված hողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ներառել ընթացիկ տարվա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |