Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 63-Ա որոշմամբ ընդունված համայնքի ավագանու կանոնակարգի 136-րդ կետը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով ստեղծել հետևյալ մշտական հանձնաժողովները և հաստատել հանձնաժողովների անդամների կազմը՝ 1) գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով՝ ա. Արփինե Սուքիասյան. բ. Աննա Մկրտչյան. գ. Արշալույս Վարդանյան, 2) սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ ա. Կարապետ Հարությունյան. բ. Ավագ Սահակյան. գ. Վլադիմիր Վարդևանյան. դ. Վարդան Սուքիասյան, 3)ֆինանսական, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ ա. Էդիկ Պիճիկյան. բ. Արմեն Հայրապետյան. գ. Աշխեն Մարուքյան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |