Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծածկերը, ձեղնահարկը և ինքնակամ բացված 3 լուսամուտները կառուցվել են 2007 թվականին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով չափագրման հատակագծերը, «ԼՈՒՍԱԳԱՆՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված 2024 թվականի հոկտեմբերի 18-ի տեխնիկական եզրակացությունն ու Գայանե Սարգսյանի լիազորած անձ Արթուր Միրիջանյանի դիմումը` որոշում եմ.
1.Քաղաքացի Գայանե Հրաչիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ Նուռնուսի այգեզանգված 14 թաղամաս թիվ 58 հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0143-0029) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 8-րդ փողոց 60:
2.Քաղաքացի Գայանե Հրաչիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս դարանի թաղամաս 8-րդ փողոց 60 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0143-0029, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023AT6MRP) 0.049 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 115.3 քմ արտաքին (98.1 քմ ներքին) մակերեսով բնակելի տան ձեղնահարկը, 107 քմ մակերեսով ծածկերը և ինքնակամ բացված 3 լուսամուտները ճանաչել օրինական:
3․Գայանե Հրաչիկի Սարգսյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 320376․6 (երեք հարյուր քսան հազար երեք հարյուր յոթանասունվեց ամբողջ վեց տասնորդական) դրամ՝ 2007 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան ձեղնահարկի, ծածկերի և ինքնակամ բացված 3 լուսամուտների օրինականացման վճար:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: