Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի N 20-Ա որոշումը՝ որոշում եմ.
1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության վկայական N 10092024-07-0216) Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց 9/1 հասցեում գտնվող 07-051-0017-0043 կադաստրային ծածկագրով 0.15582 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման նպատակով։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)` կատարել Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց 9/1 հասցեում գտնվող 0․15582 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հետ կապված գործարքներ և կնքել նվիրատվության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: