Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի և 2191 հոդվածի ու հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող աշխատանքային խմբի արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Քաղաքացի Անահիտ Նապոլեոնի Բաշրաթյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Բյուրեղավան քաղաքի Հայրենադարձ թաղամասի թիվ 40 տանը հարակից համայնքային հողում՝ ճանապարհի եզրին կուտակած աղբի, կենցաղային իրերի և վառելանյութերի համար:
2.Քաղաքացի Անահիտ Նապոլեոնի Բաշրաթյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով՝ 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ Անահիտ Նապոլեոնի Բաշրաթյանի կողմից տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202106 հաշվեհամարին:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին Անահիտ Նապոլեոնի Բաշրաթյանին սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: