Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 820-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2024 թվականի N 820-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 653-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» N Կ-1192024-07-0186 որոշումն ու Ոսկի Գրիշայի Սարգսյանի լիազորած անձ փաստաբան Ալվարդ Վանիկի Մնացականյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 15-ի «Ոսկի Սարգսյանին պատկանող անշարժ գույքին հասցե տրամադրելու և ինքնակամ կառուցված շինությունը օրինական ճանաչելու մասին» N 653-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման վերնագիրը «ճանաչելու» բառից հետո լրացնել «, հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու» բառերով․
2) որոշման նախաբանը «8-12-րդ և 22.1 րդ» թվերից առաջ լրացնել «3-րդ,» թվով.
3) որոշման 2-րդ կետում «0.05» թիվը փոխարինել «0.046854» թվով.
4)որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1.-ին կետով․
«2.1․Փոփոխել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի Ուրց թաղամասի 2-րդ փողոց 52 հասցեի 27.71 քառակուսի մետր մակերեսով հողամասի բնակավայրերի այլ գործառնական նշանակությունը՝ դարձնելով բնակելի կառուցապատման։»։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(148.02 Կբ) Հատակագիծ
(129.45 Կբ) Որոշում N 820-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner