Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հակոբ Կուրղինյանի ներկայացուցիչ Հովհաննես Մարտիրոսյանի հայտը` որոշում եմ.
1.Հակոբ Կուրղինյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 63 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.1299 հա մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-003-0011-0060, վկայական N 23062025-07-0092) պահեստի, վարչական շենքի և պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 37 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Հակոբ Կուրղինյանին՝
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: