Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Դավիթ Սամվելի Ծատուրյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Դավիթ Ծատուրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող քաղաք Բյուրեղավան 1-ին թաղամաս Բ-13 շենք թիվ 1 բնակարանի (վկայական՝ 1617482, տրված՝ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան 1-ին թաղամաս 8 շենք 1 բնակարան:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: