Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետաւթյան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետի 2025 թվականի հունիսի 25-ի զեկուցագիրը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի ««Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 03–Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) 1-ին բաժնի 10-րդ կետից հանել «և առանձնացված» բառերը. 2) 2-րդ բաժնի 21-րդ կետից հանել «ռեֆերենտ,» բառը․ 3) 2-րդ բաժնի 25-րդ կետը հանել․ 4) 4-րդ բաժնի 33-րդ կետից հանել «և (կամ) առանձնացված» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |