Համաձայն «Տեղական ինքնակառվարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանով հաստատված կարգի 13-րդ կետի և հիմք ընդունելով լրիվ մաշված գույքի դուրսգրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմած ակտը՝ ավագանին որոշում է. 1.Թույլատրել դուրս գրել «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |