Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2025 թվականի ապրիլի 03-ի N Կ-03042025-07-0138 և ապրիլի 04-ի N Կ-04042025-07-0084 որոշումները՝ ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 24/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04342 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0040-1100) և գյուղ Նուռնուս Գարուն թաղամասի 1-ին փողոց 137/1 հասեցում գտնվող 0․02850 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0101-0446) «անհայտ» քաղաքացու անվամբ հաշվառված հողամասերը ճանաչել Բյուրեղավան համայնքի սեփականություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |