Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի և հիմք ընդունելով Մնացական Գագիկի Գևորգյանի հայտը՝ ավագանին որոշում է. 1.Մնացական Գագիկի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-051-0214-0019 ծածկագրով (վկայական N 22042021-07-0067) 0.09 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության շինություն կառուցելու նպատակով:
2.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-051-0214-0019 ծածկագրով (վկայական N 22042021-07-0067) 0.09 հեկտար մակերեսով հողամասում պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության շինություն կառուցելու նպատակով օրենքով սահմանված կարգով Մնացական Գագիկի Գևորգյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք). 2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |