|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2018 թվականի N 21-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԵՎ «ՊՈՒՐԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, պայմանավորված Բյուրեղավան համայնքում բնակիչների հանգիստը պատշաճ կազմակերպելու միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Հուշաղբյուրի կառուցում» ծրագիրը՝ համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Պուրակի կառուցապատում» ծրագիրը՝ համաձայն N2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -7 ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(80.00 Կբ)
|
|
(87.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|