Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի և 56-րդ հոդվածի 5-րդ մասի ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է՝

1.Համաձայնություն տալ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի 07-051-0017-0041 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության X=8466642.3819 Y=4469491.6482, X=8466643.8957 Y=4469495.0988, X=8466653.0818 Y=4469491.1190 և X=8466651.5679 Y=4469487.6686 կոորդինատներով 0,003772 հեկտար մակերեսով հողամասում «Բյուրեղավան խոշորացված համայնքում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` համայնքապատկան շենքերի և փողոցային լուսավորության համակարգի համար» ծրագրի շրջանակներում արևային ֆոտովոլտային կայան տեղադրելու:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.65 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(1.81 Մբ) Հատակագիծ
(2.53 Մբ) Ուղեցույց
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner