Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի հունիսի 28-ի №01/03․1/04564-2024 գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության վկայական N 10092024-07-0216) Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց 9/1 հասցեում գտնվող 07-051-0017-0043 կադաստրային ծածկագրով 0.15582 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման նպատակով։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից |