Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 16-ի երկրորդ նստաշրջանի արտահերթ թիվ 7 նիստի հետևյալ օրակարգը՝
1.Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ Հայաստանի Հանրապետության համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության համայնքներում միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |