Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկացված 0.05 հեկտար մակերեսով հողամասից փաստացի ավել օգտագործվող 0.0095 հեկտար մակերեսով հողամասը համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տված 2025 թվականի մայիսի 13-ի N Աբ-789 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, չափագրման հատակագծերն ու Լյուդմիլա Մաղաքելի Քամալյանի լիազորած անձ Վահրամ Հենրիկի Նալբանդյանի դիմումը` որոշում եմ.
1. Աբովյանի շրջանի Նուռնուսի այգետարածքի թիվ 9/29 հողակտորին տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Սևան թաղամասի 9-րդ փողոց 48:
2.Ճանաչել Լյուդմիլա Մաղաքելի Քամալյանի սեփականության իրավունքը իրեն պատկանող 0.05 հեկտար մակերեսով հողամասից (ծածկագիր` 07-051-0101-0311) փաստացի ավել օգտագործվող 0.0095 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ:
3.Սույն որոշման 2-րդ կետում նշված ընդհանուր 0.0595 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: