Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 23052025-07-0193 սեփականության վկայականը, Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 48 շենք 87 բնակարան հասցեի բնակիչ Հրահատ Եղշիբեկի Արզումանյանի 2024 թվականի նոյեմբերի 01-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 48/4 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 18․3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 36032,7 (երեսունվեց հազար երեսուներկու ամբողջ յոթ տասնորդական) դրամով և դրա զբաղեցրած 0.00183 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0025-0134) հողամասը 81833,94 (ութսունմեկ հազար ութ հարյուր երեսուներեք ամբողջ ինսունչորս հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Հրահատ Եղշիբեկի Արզումանյանին (ծնված՝ 1960 թվականի մայիսի 01-ին):
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Հրահատ Եղշիբեկի Արզումանյանի կողմից:
4.Հրահատ Եղշիբեկի Արզումանյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։
5. Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)՝ կատարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 48/4 հասցեում գտնվող 18․3 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 48 շենք 87 բնակարան հասցեի բնակիչ Հրահատ Եղշիբեկի Արզումանյանի օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: