Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.
1.Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝
ա․եկամուտների գծով` 779228,9 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝ 1004836,1 հազար դրամ,
գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 225607,2 հազար դրամ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2024 թվական: