Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 35/8 հասցեի 0.00172 հեկտար մակերեսով (վկայական՝ N 16052024-07-0143, կադաստրային ծածկագիրը՝ 07-003-0025-0129) բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարելու համար:
2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի մեկնարկային գինը՝ համաձայն հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |