Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 08-Ն որոշմամբ ընդունված կարգը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի «Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմերը հաստատելու մասին» N 07–Ա որոշման 2-րդ կետում «Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն» բառերը փոխարինել «Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |