Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 

Զեկ. ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ «ՆԵՔՍԹ ՋԵՆ ՍՊՈՐՏՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 12-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և հիմք ընդունելով «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը՝ ավագանին որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 65 հասցեում գտնվող մարզադաշտը (հիմք՝ 2010 թվականի հոկտեմբերի 08-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2744772) 25 (քսանհինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

2. «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝
1) համաձայն «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող հնգամյա զարգացման գործարար (ներդրումային) ծրագրի, մինչև 2029 թվականի հունվարի 1-ը ավարտել մարզադաշտի կառուցումը, տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները և անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերումները․
2) մինչև մարզադաշտի կառուցապատման աշխատանքների մեկնարկը թույլատրել «Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործել մարզադաշտը.
3) Բյուրեղավանի մարզադպրոցի համար, որտեղ մարզվում են 150-ից ավել ֆուտբոլի սաներ, համայնքում կառուցել հանդերձարանով և սանհանգույցով ֆուտբոլային մարզադաշտ՝ 60x100մ չափերի.
4)մարզադաշտը անվճար տրամադրել Բյուրեղավանի համայնքապետարանին՝ համայնքային միջոցառումները կազմակերպելու նպատակով:

3.Սույն որոշման 2-րդ կետի պահանջները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում որոշման 1-ին կետի գործողությունը համարվում է դադարեցված և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրումը ենթակա է լուծման։

4.Բյուրեղավան համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

5.Ուժը կորցրած ճանաչել Բյուրեղավան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 11-ի «Բյուրեղավան քաղաքային համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու մասին» N 12-Ա որոշումը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(394.10 Կբ) Գրություն
(1.24 Մբ) Ծրագիր
(1.35 Մբ) Սեփականության վկայական
(575.54 Կբ) N 12-Ա որոշում
(569.97 Կբ) Սոցիալական հանձնաժողովի եզրակացություն
(23.98 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner