Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 51-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասում առկա է Դուխիկ Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակ և հիմք ընդունելով N 04102024-07-0059 սեփականության վկայականը, Դուխիկ Եփրիմի Խաչատուրյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 30/9 հասցեում գտնվող 0.00291 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0037-0120, սեփականության վկայական՝ N 04102024-07-0059) բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ամբողջ կադաստրային արժեքով՝ 129256,4 (մեկ հարյուր քսանինը հազար երկու հարյուր հիսունվեց ամբողջ չորս տասնորդական) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել շինության սեփականատեր Դուխիկ Եփրիմի Խաչատուրյանին (անձնագիր՝ AL0433087, տրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, 059-ի կողմից):
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Դուխիկ Եփրիմի Խաչատուրյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |