Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Ստեփան Կիրակոսյանի ներկայացուցիչ Խաչիկ Սարգսյանի հայտը` որոշում եմ.
1.Ստեփան Կիրակոսյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Շուշան թաղամաս 14-րդ փողոց 5 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0588 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0143-0059, վկայական N 11032021-07-0112) գոյություն ունեցող բնակլեի տան կիսանկուղի վրա ծածկի վերակառուցման և լողավազանի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 46 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Ստեփան Կիրակոսյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: