Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 28-ի արտահերթ թիվ 08 նիստի հետևյալ օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին։
5. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Արև» մանկապարտեզի շենքի անհրաժեշտ վերանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |