Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով «ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Կարեն Մարգարյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 49 (ծածկագիր՝ 07-003-0013-0007, վկայական N 30092024-07-0192) հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.0975 հեկտար մակերեսով հողամասում պահեստային շինության կառուցման նպատակով «ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/742/7603-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: