Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, պայմանավորված Բյուրեղավան համայնքում բնակիչների հանգիստը պատշաճ կազմակերպելու միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Հուշաղբյուրի կառուցում» ծրագիրը՝ համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Պուրակի կառուցապատում» ծրագիրը՝ համաձայն N2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |