Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Կամո Վարդանյանի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Այգեգործական տարածք 11-րդ թաղամաս թիվ 15 (07-051-0101-0289, վկայական N 17072024-07-0244) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05 հեկտար մակերեսով հողամասում ամառային խոհանոցի, ծածկի և պարսպի կառուցման նպատակով Կամո Վարդանյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/772/9663-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: