Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և պայմանավորված Բյուրեղավան բնակավայրում նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ժամանցի կազմակերպման ու ֆիզիկական ընդունակությունների զարգացման անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի խաղահրապարակների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |