|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 11-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2025 թվականի փետրվարի 03-ի թիվ 11/0203 գրությունը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 04-ի N Տ-283/25), «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին 2016 թվականի ապրիլի 05-ին կնքված պայմանագիրը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային ընկերության տնօրեն Վոլոդյա Հայրապետյանին (անձնագիր՝ AU0494813, տրված՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, 059-ի կողմից) նշանակել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի լիազոր ներկայացուցիչ՝ ընկերության հրավիրած ընդհանուր ժողովներին և որոշումների կայացմանը մասնակցելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -6 ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(846.87 Կբ)
Գրություն |
 |
(1.43 Մբ)
Պայմանագիր |
 |
(19.34 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
 |
(503.92 Կբ)
Սոցիալական հանձնաժողովի եզրակացություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|