Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի ու հիմք ընդունելով «Ջրաքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աննման Ազատի Ղուկասյանի դիմումը՝ որոշում եմ.
1.«Ջրաքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան 19/49 (վկայական N 25062024-07-0099, կադաստրային ծածկագիր՝ 07-003-0033-0022-011-049) խանութի բաժանվող մասերին տրամադրել հասցեներ՝
1) 83․87 քառակուսի մետր մակերեսով բաժանվող մաս 1-ին՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19 շենք 41 խանութ.
2)159․65 քառակուսի մետր մակերեսով բաժանվող մաս 2-ին՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19 շենք 42 խանութ.
3) 64.25 քառակուսի մետր մակերեսով բաժանվող մաս 3-ին՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19 շենք 43 խանութ։
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեների գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: