Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշումը ու Մհեր Միշայի Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՇԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջը Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 32/76 հասցեում գտնվող լավաշի արտադրամասի վերևի հատվածում արտաքին գովազդ 7մ x 0․7մ․ չափսի մեկ վահանակ փակցնելու (Թույլտվություն N 12 կցվում է):
2.«ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՇԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջը՝ Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին մուծել ամսական 7350 (յոթ հազար երեք հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՇԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: