Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Պողոսյանի զեկուցագիրը՝ որոշում եմ․
1.Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 21-ի «Հակոբ Միրզոյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ Բյուրեղավան համայնքի սեփականությունը ճանաչելու, հասցե տրամադրելու և պետական գրանցում կատարելու մասին» N 173-Ա որոշման 1-ին կետում «0.00178» և «17․8» թվերը համապատասխանաբար փոխարինել «0.00173» և «17․3» թվերով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։