Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 306-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 306-Ա

ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-12-րդ և 22․1-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ  կետերի, հաշվի առնելով, որ ինքնակամ բնակելի տան, ծածկերի և լողավազանի պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառուցված բնակելի տունը, ծածկերը և լողավազանը կառուցված չեն ու չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, բնակելի տունը, ծածկերը և լողավազանը կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տված 2023 թվականի նոյեմբերի  29-ի N Հ-16102 արխիվային տեղեկանքը, չափագրման հատակագծերը, «Հաբշին Նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի փետրվարի  21-ի եզրակացությունն ու Հասմիկ Էդուարդի Գևորգյանի դիմումը` որոշում եմ.

1.Քաղաքացի Հասմիկ Էդուարդի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Նուռնուս այգետարածքի թիվ 9 տեղամասի թիվ 251 հողակտորին տրամադրել հասցե․

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամասի 251:

2.Քաղաքացի Հասմիկ Էդուարդի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամասի 251 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0116-0014, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023AXZ4H7) 0.05 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 182.6 քմ արտաքին (143.7 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը, 9.8 քմ արտաքին (7.1 քմ ներքին) մակերեսով լողավազանը, 28․2 քմ և 29․2 քմ մակերեսներով ծածկերը ճանաչել օրինական:

3. Հաշվի առնելով, որ բնակելի տունը,  լողավազանը և ծածկերը կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը  օրինականացման համար վճար չի գանձվում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(739.22 Կբ)
(123.34 Կբ) Որոշում N 306-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner