Համաձայն Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկացված 0.14 հեկտար մակերեսով հողամասից փաստացի ավել օգտագործվող 0.028 հեկտար մակերեսով հողամասը համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տված 2024 թվականի հունիսի 19-ի N Աբ-1137/2 արխիվային տեղեկանքը, չափագրման հատակագծերն ու Արսեն Հայկի Ավդալյանի դիմումը` որոշում եմ.
1.Ճանաչել Արսեն, Լուսինե Հայկի Ավդալյանների սեփականության իրավունքը իրենց պատկանող 0.14 հեկտար մակերեսով հողամասից (ծածկագիր` 07-051-0015-0054) փաստացի ավել օգտագործվող 0.028 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված ընդհանուր 0.168 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: