Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի, 84-րդ հոդվածի 1-ին մասի «իգ» կետի և հիմք ընդունելով «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2018թվականի փետրվարի 09-ի N 63 և փետրվարի 21-ի N 81 գրությունները՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 2018թվականի ֆինանսական գործունեության նախահաշիվը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից: |