Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ հոդվածի 8-րդ մասի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարաչական հիմնարկ հիմնադրելու և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին № 03–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետը՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N1-ի:
2.Հաստատել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |