Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի հերթական նիստի օրակարգը՝
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 27-ի N24–Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 14-ի N13–Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
4)Պարտավորություն ստանձնելու մասին,
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման կարգը, աղբահանության պայմանագրերի ձևերը և համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին,
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքներն իրականացնելու մասին,
7)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման (մուտքագրման) կարգը սահմանելու մասին,
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփական ատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը և իրականացման կարգը սահմանելու մասին,
9)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու և համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին,
10)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին,
11)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018-2022 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին,
12)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
13)Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Հուշաղբյուրի կառուցում» և «Պուրակի կառուցապատում» ծրագրերը հաստատելու մասին,
14)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին,
15)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին,
16)Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
17)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի N 99-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
18)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ֆինանսական գործունեության նախահաշիվը հաստատելու մասին,
19)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 2018թվականի բնակչությանը վճարովի սկզբունքով տրամադրվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակները և սակագները հաստատելու մասին,
20)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին,
21)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
22)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոց 49 շենքի 35 բնակարանն անհատույց Արթուր Մուրադյանին օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին,
23)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի N100 բնակարանն անհատույց Սոնյա Ավետիսյանին օտարելու մասին,
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |