Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքները ապրիլի 1-ից իրականացնել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
2.Համայնքի տարածքում աղբահանության աշխատանքները կատարել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ Բյուրեղավան համայնքի ավագանու կողմից սահմանված համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի դյույքաչափերը սահմանելու մասին որոշման համաձայն:
3.Աղբահանության վճարի գանձումը (մուտքագրումը) վերապահել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: