Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշումը ու Ռեբեգա Սուրենի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «Ռեբեգա Ավետիսյան Սուրենի» անհատ ձեռնարկատիրոջը Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 26/74 հասցեում գտնվող խանութում 1 լուսային վահանակի վրա արտաքին գովազդ 0․5 մ x 3 մ չափսի տեղադրելու (Թույլատվություն N 05 կցվում է):
2.«Ռեբեգա Ավետիսյան Սուրենի» անհատ ձեռնարկատիրոջը՝
Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին մուծել ամսական 2250 (երկու հազար երկու հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «Ռեբեգա Ավետիսյան Սուրենի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: