Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Տաթևիկ Խաչիկի Ավետիսյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցի 49 շենքի 14.34 քմ ընդհանուր մակերեսով 4 բնակարանը (նախկին 1-ին հանրակացարան, թիվ 22 սենյակ) և 24.55 քմ ընդհանուր մակերեսով 22 բնակարանը (նախկին 1-ին հանրակացարան, թիվ 51-52 սենյակներ) անհատույց օտարել (նվիրել) Տաթևիկ Խաչիկի Ավետիսյանին՝ ծնված 1964 թվականի մարտի 21-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Տաթևիկ Խաչիկի Ավետիսյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |