Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Փիլոսյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 51/2 (ծածկագիր՝ 07-003-0011-0114, վկայական N 11092023-07-0036) հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 2․1118 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող պահակակետի վերակառուցման, ջրի ռեզերվուարի, պոմպակայանի և տեխնիկական կցակառույցի կառուցման նպատակով «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/742/7602-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: