Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշմամբ սահմանված Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները`ավագանին որոշում է.
1. Ստեղծել Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝
Արփինե Սուքիասյան - համայնքի ավագանու անդամ.
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
Անի Իգիթյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ.
Հանձնաժողովի անդամներ՝
Արմեն Հայրապետյան - համայնքի ավագանու անդամ,
Կարապետ Հարությունյան - համայնքի ավագանու անդամ,
Աննա Անտոնյան - «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության դասատու,
Հասմիկ Խաչիկյան - Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր հաշվապահ,
Սարգիս Ղազարյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Արևիկ Գաբրիելյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ.
Հանձնաժողովի քարտուղար՝
Աննա Սահրատյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող:
2.Հանձնաժողովի նախագահին նշանակել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 24-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: